Անգելոս Պոստեկօղլու․ «Նրանք ունեն բարձրակարգ ֆուտբոլիստներ»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն կիսվել է «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման սպասելիքներով։

«Մեզ համար ևս մեկ մարտահրավեր։ Երեկ նրանց հաջողվեց գերազանց արդյունքի հասնել՝ հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին» (2:0): Նրանք ունեն մի քանի շատ բարձրակարգ խաղացողներ, որոնք կարող են մեզ համար խնդիրներ առաջացնել։

Սա իսկապես շատ կարևոր խաղ է մեզ համար, թիմը լավագույն շրջանը չի անցնում, ժամանակն է դուրս գալ դրանից՝ հասնելով հաղթանակի։ Կարծում եմ, որ նոր մարզչի գալուստը խթան է հաղորդում թիմին, յուրաքանչյուր խաղացող փորձում է դառնալ իր լավագույն տարբերակը։

Բայց ևս մեկ անգամ կրկնեմ՝ մենք միշտ հասկացել ենք, որ «Վուլվերհեմփթոնն» ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք կարող են մեզ համար խնդիրներ առաջացնել»,- Պոստեկոգօղլուի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։