«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը Լա Լիգայի 17-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ հանդիպման ժամանակ կորցրել է ատամը։
Խաղը ավարտվել է կատալոնական թիմի պարտությամբ՝ 0։1 հաշվով։
21-ամյա Ֆերմինը կորցրել է իր առջևի ատամի մի մասը, երբ գնդակի համար պայքարում էր «Լեգանեսի» պաշտպան Ադրիա Ալտիմիրայի հետ, ով արմունկով հարվածել է Լոպեսին։
Հիշեցնենք, որ «Բետիսի» հետ նախորդ տուրի խաղում (2:2) «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն նույնպես կորցրել էր ատամը:
