Նոր տեղեկություն Ալֆոնսո Դեյվիսի ապագայի վերաբերյալ

Ալֆոնսո Դեյվիսը, ով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», կարող է մնալ գերմանական գրանդում, չնայած «Ռեալ» տեղափոխվելու մասին խոսակցություններին:

Այս մասին հայտնում է The Athletic-ը Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, 24-ամյա խաղացողը նախնական համաձայնություն է տվել երկարաձգել համագործակցությունը։

Դեւիսը կստորագրի պայմանագիրը, եթե նրան գոհացնի գործարքի ֆինանսական կողմը։ Ալֆոնսոն ցանկանում է ստանալ տարեկան 15 մլն եվրո, ինչպես նաև ակնկալում է ստորագրման բոնուս՝ 15 մլն։

Հիշեցնենք, որ կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։