Լոնդոնի «Չելսին» Թոմաս Տուխելի հեռանալուց հետո ամենաերկար հաղթական շարաքը ունի: Հինգշաբթի օրը «Չելսին» Կոնֆերանս լիգայի խաղում հաղթեց «Աստանային» (3:1), իսկ ավելի վաղ՝ «Թոթենհեմին» (4:3), «Սաութհեմփթոնին» (5:1), «Ասթոն Վիլային» (3:0), «Հայդենհայմին» (2:0) և կրկին «Թոթենհեմին» (4:3) ու Լեսթեր (2:1)։
Ինչպես հայտնում է TNT Sports-ը, 2022 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ «Չելսիին» հաջողվում է 6 անընդմեջ հաղթանակ տանել։ Այն ժամանակ թիմը ղեկավարում էր Թոմաս Տուխելը։ Հետաքրքիր է, որ հետո շարքն ընդհատվեց յոթերորդ խաղում՝ 1:4 հաշվով պարտություն Բրենթֆորդից։ Էնցո Մարեսկիի թիմի հաջորդ մրցակիցը «Բրենթֆորդն» է։ Հանդիպումը կկայանա կիրակի՝ Երևեանի ժամանակով 23:00-ին։