«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, թե ինչ է մտածում «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալի մասին։ Երիտասարդ իսպանացուն հաճախ համեմատում են հենց Մեսսիի հետ՝ «Բլաուգրանայի» հաջողություններում ունեցած ներդրման և իր խաղաոճի համար:
«Նոր սերնդի խաղացող, ում մեջ ես տեսնում եմ իմ երիտասարդությունը: Ինձ դուր են գալիս ներկայիս երիտասարդ խաղացողները, նրանց առջեւում շատ բան կա։ Իհարկե, ես լսել եմ Լամին Յամալի մասին։ Նա պետք է հետևողականություն պահպանի, բայց դա կախված է իրենից և այլ գործոններից:
Նա արդեն լավ է հանդես գալիս, և ես վստահ եմ, որ նրան փայլուն ապագա է սպասվում»,- 37-ամյա Մեսսիի խոսքերն է մեջբերում AlbicelesteTalk-ը։