«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաբլո Տորեն կարող է փոխել ակումբը։ Ինչպես տեղեկացնում է Diario SPORT-ը, իսպանացի ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Բարսելոնայից», խոսքը վարձակալության մասին է։
Կատալոնական ակումբը ցանկանում է, որ 21-ամյա իսպանացին ավելի շատ խաղային պրակտիկա ստանա։ Նշվում է, որ Տորեի հավակնորդներից մեկը «Ռեալ Սոսյեդադն» է։
Ընթացիկ մրցաշրջանում Տորեն բոլոր մրցաշարերում մասնակցել է Բարսելոնայի ինը հանդիպման՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո: