«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն խոսել է պաշտպան Քրիստիան Ռոմերոյի կողմից ակումբի ղեկավարության հասցեին հնչող քննադատությունների մասին։
«Նրա խոսքերի մեջ որոշակի ճշմարտություն կար, բայց այս կերպ խնդիրներ լուծելու կարիք չկա։ Ես երբեք հրապարակավ չեմ քննադատում ֆուտբոլիստներին: Ես դա քննարկեցի Քրիստիանի հետ, և նա ներողություն խնդրեց:
Նրա խոսքերը ցույց են տալիս, որ նա մտածում է ակումբի մասին, բայց դա կարող էր այլ կերպ արտահայտել»,- Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Նշենք, որ 15 տուրից հետո «Թոթենհեմը» զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի միայն 15-րդ հորիզոնականը։