«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի գործակալ Ջուզեպե Ռիսոն խոսել է իր ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Սանդրոն չի պատրաստվում վերադառնալ Ա Սերիա: Նա բացարձակապես երջանիկ է «Նյուքասլում», ուրախ է խաղալ աշխարհի լավագույն առաջնությունում և կուռք է ակումբի երկրպագուների համար, ովքեր միշտ աջակցել են Սանդրոյին ցանկացած իրավիճակում»,-Ջուզեպե Ռիսոնի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ 24-ամյա Տոնալին այս մրցաշրջանում 15 հանդիպում է անցկացրել «Նյուքասլի» կազմում բոլոր մրցաշարերում և երկու գոլային փոխանցում կատարել:
Իտալացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: