Կրիշտիանու Ռոնալդուն՝ ԱԱ-2034-ը Սաուդյան Արաբիայում անցկացնելու մասին

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է Սաուդյան Արաբիային՝ ԱԱ-2034-ի իրավունքը նվաճելու կապակցությամբ։

Այս մասին պաշտոնապես հայտնել է ՖԻՖԱ-ն։ Սաուդյան Արաբիան 2034 թվականին աշխարհի առաջնությունն ընդունելու միակ թեկնածուն էր։

«Շնորհավորում եմ Սաուդյան Արաբիայի իմ բոլոր ընկերներին: Ես գիտեմ, թե որքան հպարտ եք դուք բոլորդ այսօր, և վստահ եմ, որ 2034 թվականի Աշխարհի առաջնությունը պատմական իրադարձություն կլինի»,- գրել է Ռոնալդուն: