«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է շուտով բաժանվել թիմի երեք բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից։ Խոսքը հարձակվող Մարկուս Ռեշֆորդի, կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի և վինգեր Անտոնիի մասին է։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, բոլոր երեք ֆուտբոլիստները վաճառքի կհանվեն հունվարին: «Կարմիր սատանաները» պետք է եկամուտ ստանան և պատրաստ են բաց թողնել ֆուտբոլիստներին, ովքեր երկարաժամկետ հեռանկարներ չունեն ակումբում:
Transfermarkt-ը Ռեշֆորդի, Էրիկսենի և Անտոնիի արժեքը գնահատում է համապատասխանաբար 60, 8 և 20 միլիոն եվրո: Հարկ է նշել, որ դանիացու պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։