Հայտնի է Պեպ Գվարդիոլայի և «Մանչեսթեր Սիթիի» միջև պայմանագրի երկարաձգման հիմնական պատճառը

Պեպ Գվարդիոլան վերջերս երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Նոր աշխատանքային պայմանագիրը իսպանացի մարզչին  թույլ է տալիս «Սիթիի» հետ աշխատել մինչև 2026 թվականի կեսերը:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Գվարդիոլայի որոշման մեջ դեր է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» վատ մարզավիճակը: Պեպը միշտ ցանկացել է իրեն փոխարինողի համար թողնել լավ դիրքերով թիմ:

Մարզիչը հասկանում է, որ ներկայիս թիմը վերակառուցման կարիք ունի, որը մի քանի տարի կտևի։ Նշվում է, որ վերակազմավորումը կսկսվի հունվարին։ Գվարդիոլան ցանկանում է կիսապաշտպան ձեռք բերել, ով կփոխարինի Ռոդրիին։ Թիրախների թվում են Մարտին Սուբիմենդին (Ռեալ Սոսյեդադ) և Էդերսոնը (Ատալանտա):