Հարձակվող Կիլիան Մբապպեն դեռ չի արդարացնում սպասելիքները «Ռեալում»:
Թվում էր, թե Մբապպեն ցանկանում էր հարձակման ժամանակ խաղալ ձախ եզրում, այլ ոչ թե կենտրոնում, սակայն Չեմպիոնների Լիգայի «Լիվերպուլի» հետ վերջին խաղում Մբապպեն համոզիչ չէր նույնիսկ ձախ եզրում։
Իսպանական Sport հրատարակության համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» դիմել է իր նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանի օգնությանը։ Նա սերտ կապեր ունի Մբապպեի հետ։
Զիդանի խոսքերը մեծ կշիռ ունեն Կիլիանի համար: Ակումբը Զիդանին խնդրել է խոսել Մբապպեի հետ և ուղղորդել նրան ճիշտ ուղղությամբ: