«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոստովանել է, որ հասկանում է այն դժվարությունը, որին պետք է դիմագրավի անգլիական թիմում։
«Ես պատրաստ եմ նոր մարտահրավերի։ Ես միամիտ չեմ։ Հասկանում եմ, որ ամեն ինչ այլ կերպ է լինելու, քան «Սպորտինգում»։ Շատ դժվար։ Բայց ես հանգիստ եմ և կենտրոնացած եմ իմ նոր աշխատանքի վրա։
Ցանկանում եմ ներողություն խնդրել մրցաշրջանի կեսին հեռանալու որոշման համար։ Բայց ես զգացի, որ եկել է ժամանակը, և սա իմ ճանապարհն է»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի 11 տուրից հետո վաստակած 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը։