Քրիստոֆեր Նկունկուն կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թիմ

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, «մանկունիանցիները» հարցում են արել 26-ամյա ֆրանսիացու տրանսֆերի հնարավորության մասին։

Նշվում է, որ հարձակվողը դժգոհ է «Չելսիում» իր դիրքից և ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ Այս մրցաշրջանում Նկունկուն Պրեմիեր Լիգայի 10 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Նկունկուի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո: