Մարտին Էդեգորը պատասխանել է «Արսենալի» ներկայիս իրավիճակի մասին հարցին

«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը պատասխանել է թիմի ներկայիս իրավիճակի մասին հարցին։

«Զինագործները» օգոստոսի վերջից առանց նորվեգացու էին։ Կիրակի օրը կիսապաշտպանը խաղադաշտ վերադառնալուց հետո մեկնարկային կազմում էր։

Նա գոլային փոխանցում կատարեց «Չելսիի» դեմ խաղում: Միկել Արտետայի թիմը չկարողացավ հաղթել Պրեմիեր Լիգայի չորրորդ անընդմեջ խաղում: 11 տուրից հետո փոխչեմպիոնները 19 միավորով չորրորդ տեղում են։

«Առջևում մեզ երկար մրցաշրջան է սպասվում, մենք երկար ճանապարհ ունենք անցնելու: Անցած դեկտեմբերին նույնպես դժվար շրջան ունեցանք, բայց վերադարձանք։ Մենք գիտենք, թե ինչ որակներ ունենք, ինչ մտածելակերպ ունենք, և մենք պարզապես պետք է շարունակենք առաջ գնալ»,- ասել է Էդեգորը Sky Sports-ին տված հարցազրույցում: