«Մանչեսթեր Յունայթեդը» իր հետաքրքրությունների ցանկում է ավելացրել «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին:
Ֆրանսիացին Պրեմիեր Լիգայի հանդիպումներում չի հայտնվում «Չելսիի» մեկնարկային կազմում, ուստի չի բացառվում նրա հեռանալու հավանականությունը: Ըստ L’Equipe-ի, «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է իրավիճակին և դիտարկում է հարձակվողին ձեռք բերելու տարբերակը, եթե նա հասանելի լինի առաջիկա տրանսֆերային պատուհաններին:
Նշվում է, որ Նկունկուն մտադիր չէ դառնալ «երկրորդ տարբերակ»։ նա կարող է պնդել, որ վաճառվի, եթե Էնցո Մարեսկան չվերանայի իր դիրքորոշումը։