Մարկ Կասադոն խոսել է Ռոբերտ Լևանդովսկու՝ «Սոսյեդադի» հետ խաղում խփած գոլի չեղարկման մասին:
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Լա Լիգայի 13-րդ տուրի հանդիպման սկզբում գրավեց «Ռեալ Սոսյեդադի» դարպասը, սակայն մրցավար Գիլերմո Կուադրա Ֆերնանդեսը VAR-ի օգնությամբ չեղարկեց գոլը խաղից դուրս վիճակի պատճառով։
Խաղից դուրս հայտնաբերման տեխնոլոգիան օգնեց պարզել, որ լեհերի խաղակոշիկի ծայրն ավելի մոտ է դարպասին, քան «Սոսյեդադի» վերջին պաշտպան Նայեֆ Ագերդը:
«Լիգան պետք է ստուգի՝ Լևանդովսկու ոտքն էր, թե ոչ։ Եթե գոլ չեն հաշվում, բայց իրականում մաքուր գոլ է եղել, դա լուրջ է։
Ես դա ուղիղ եթերում չեմ տեսել, բայց ինձ այդ մասին ասացին։ Վաղ թե ուշ հայտնի կդառնա՝ արդյո՞ք խաղից դուրս էր»,- ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը։