Լամին Յամալը կարող է բաց թողնել Իսպանիայի հավաքականի հանդիպումները

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույս է հայտնել, որ Լամին Յամալը չի մասնակցի նոյեմբերին կայանալիք Ազգերի լիգայի Դանիայի և Շվեյցարիայի հետ հանդիպումներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի «Կարմիր աստղի» հետ խաղում լրջորեն վնասել է կոճը և այդ պատճառով բաց է թողել Իսպանիայի առաջնության «Ռեալ Սոսյեդադի» հետ կիրակի օրը կայացած խաղը:

«Կարծում եմ՝ բժիշկները Լամինին կխնդրեն չխաղալ ազգային հավաքականում։ Կխոսենք Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Նա կխաղար «Ռեալ Սոսյեդադի» դեմ, եթե նման հնարավորություն լիներ, բայց դա տեղի չունեցավ։ Հուսով եմ, որ ազգային հավաքականը ճիշտ որոշում կկայացնի»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Goal-ը։