Հայտնի են հինգ ամենաթանկարժեք կազմերն ունեցող թիմերը

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետները ներկայացրել են աշխարհի ամենաթանկ թիմերը ունեցող ակումբները։

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալը»՝ 1,728 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով։

Երկրորդը անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։ Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնի կազմի արժեքը կազմում է 1,471 մլրդ է։ Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին»՝ 1,388 մլրդ եվրո։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև «Արսենալը», «Բարսելոնան», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը» և Լևերկուզենի «Բայերը»։