Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստին մահացած են գտել սեփական տանը

«Պանատինաիկոսի» պաշտպան Ջորջ Բալդոկին մահացած են գտել իր տանը, հայտնում է SPORT24 հունական հրատարակությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ին Աթենքի արվարձանում գտնվող իր տան լողավազանում։ Մահվան պատճառը դեռ պետք է պարզվի։

Բալդոկը անցած ամառ է տեղափոխվել «Պանատինաիկոս» և մասնակցել 4 հանդիպման։ 2017 թվականից նա հանդես է եկել անգլիական «Շեֆիլդ Յունայթեդում»՝ անցկացնելով 219 հանդիպում, որից 83-ը՝ Պրեմիեր Լիգայում։

Բալդոկը Հունաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականին և անցկացրել 12 հանդիպում։