«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը կապ է հաստատել «Սպորտինգի» մարզական տնօրեն Ուգո Վիանայի հետ՝ նմանատիպ պաշտոնում հնարավոր նշանակման համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակումբը սկսել է մարզական տնօրենի որոնումը՝ կապված ընթացիկ մրցաշրջանի ավարտին Տխիկի Բեգիրիստայնի հեռանալու հետ, ով «Սիթիում» աշխատում էր 2012 թվականից։
Նշվում է նաև, որ «Սիթիի» ղեկավարները անում են ամեն բան, որ Պեպ Գվարդիոլան մնա գլխավոր մարզչի պաշտոնում՝ չնայած Բեգիրիստայնի հեռանալուն:
Վերջնական որոշումը կլինի իսպանացունը։