Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ազգերի Լիգայում Ֆարերյան կղզիների դեմ հանդիպումը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Այսօր Հայաստանը Ազգերի լիգայի 3-րդ տուրում արտագնա խաղում կխաղա Ֆարերյան կղզիների հետ։ Սպերցյանը չի ընդգրկվել հայտացուցակում՝ մնալով Հայաստանում։
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Սպերցյանի վնասվածքը լուրջ չէ, և նա կարող է ապաքինվել ու մասնակցել հոկտեմբերի 13-ին Երևանում կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը։