ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Հարմ Օսմերսը, մրցավարի օգնականներ՝ Դոմինիկ Շալը և Շտեֆան Լուպը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Էքսները: VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Շտորկսը, VAR-ի մրցավարի օգնական՝ Յոհան Պֆայֆերը:
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 22։45-ին (Երևանի ժամանակով) Սկոպյեի «Տոշե Պրոյեսկի Արենայում»։