Իտալացի մարզի Ֆաբիո Կապելոն խոսել է 2024/25 մրցաշրջանում Ա Սերիայում հաղթանակի համար մղվող պայքարի մասին։
««Ինտերը» շատ առաջ է բոլորից։ Ես նույնպես ուշադիր կհետևի «Նապոլիին»։ Նրանք հետաքրքիր են Ռոմելու Լուկակուի տեղափոխությունից հետո։ Առաջին երկու հանդիպումներից հետո ինձ դուր եկավ Թուրինի «Յուվենտուսը», բայց հիմա ավելի զուսպ եմ իմ կանխատեսումներում նրանց ուղղությամբ»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում FCInter1908.it-ը։
Իտալական Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Միլանի «Ինտերը»։ Երեք հանդիպումներից թիմը վաստակել է յոթ միավոր։ «Յուվենտուսը» յոթ միավորով երկրորդ տեղում է։ Երրորդ տեղը յոթ միավորով զբաղեցնում է «Տորինոն»։