Իտալական «Ֆիորենտինան» պայմանագիր է կնքել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ 33-ամյա Դե Խեան շուտով կժամանի Ֆլորենցիա՝ բուժզննում անցնելու և մրցաշրջանի պայմանագիր կնքելու՝ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։
Անցած մրցաշրջանը Դավիդ Դե Խեան անցկացրեց ազատ գործակալի կարգավիճակում՝ անցած ամառ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո: