Անգլիական «Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան մոտ է ֆրանսիական «Մարսել» տեղափոխվելուն, հայտնում է The Athletic-ը։
Հաղորդվում է, որ ֆրանսիացիները մեկ մրցաշրջանով վարձակալում են Նկետիային՝ 30 միլիոն եվրո գնելու հնարավորությամբ: Զինագործների գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաստատել է տրանսֆերը և այժմ սպասում է «Մարսելի» պատասխանին։
Նախորդ մրցաշրջանում Էդի Նկետիան «Արսենալի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։