«Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան կարիերան կշարունակի Ա Սերիայում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 33-ամյա դարպասապահը «Ֆիորենտինայի» հետ պայմանավորվել է մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Դարպասապահի աշխատավարձը կկազմի տարեկան 3 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստն ու ակումբը պարզապես պետք է պայմանավորվեն բուժզննման օրը։
Դե Խեան հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից» 2023 թվականի ամռանը ավարտվող պայմանագրի պատճառով և ոչ մի տեղ չխաղաց 2023/24 մրցաշրջանում։