«Չելսին» համաձայնության է եկել «Գենկի» հետ դարպասապահ Մայք Պենդերսի հետ պայմանագիր կնքելու շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լոնդոնյան ակումբը 19-ամյա դարպասապահի համար կվճարի մինչև 20 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները, իսկ անձամբ ֆուտբոլիստի հետ, երկարաժամկետ պայմանագիր կկնքի։
2024/25 մրցաշրջանում Պենդերսը վարձավճարով կշարունակի հանդես գալ «Գենկում», իսկ 2025 թվականի ամռանը կտեղափոխվի «Չելսի»։
Հարկ է նշել, որ «Չելսին» ներկայումս իր հայտացուցակում ունի վեց դարպասապահ։