Բրազիլական «Գրեմիոյի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել «Էսպանյոլի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթի հետ։
Հարձակվողը կժամանի Պորտու Ալեգրե՝ բուժզննում անցնելու։ Հաստատվելու դեպքում «Գրեմիոն» պաշտոնապես կներկայացնի նորեկին:
Հիշեցնենք, որ դանիացին «Բարսելոնայի» խաղացող է եղել 2020-ից 2022 թվականներին։