Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչում Կանադային հաղթելուց հետո (2։0) ամփոփել է հանդիպումը։
«Խենթություն է այն, ինչ արել է այս թիմը, ինչ է անում Արգենտինայի հավաքականը։ Նրանք, ովքեր մնացել են հին գվարդիայից, ավելի քան տպավորված են, որ թիմը կրկին դուրս է եկել եզրափակիչ։
Սա շատ բարդ Կոպա Ամերիկա է, շատ ուժեղ մրցակցություն, վատ մակերեսներ և ուժեղ շոգ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։