Կայացավ Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում Արգենտինայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Կանադային։
Այս խաղում գոլի հեղինակ դարձավ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։ Գոլը Մեսսիի համար 109-րդն էր ազգային հավաքականի կազմում։
Դրա շնորհիվ Մեսսին շրջանցեց իրանցի Ալի Դաեյին (108 գոլ) և զբաղեցրեց ֆուտբոլի պատմության լավագույն միջազգային ռմբարկուների ցուցակի ակնհայտ երկրորդ հորիզոնականը։ Ազգային հավաքականի կազմում ավելի շատ գոլ խփեց միայն Կրիշտիանու Ռոնալդուն (130 գոլ)։