Արտեմ Դովբիկի ապագայից նոր տեղեկություն կա

Ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Ժիրոնայի» կազմում, հայտնում է AS-ը։

Այս որոշման մասին հարձակվողն արդեն տեղեկացրել է իր գործակալներին՝ նշելով, որ չի ցանկանում մտածել այլ ակումբ տեղափոխվելու մասին։

Դովբիկը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների Լիգայում, իսկ նրա ընտանիքը գոհ է Իսպանիայում կյանքից։