Ֆեդերիկո Կիեզան որոշում է կայացրել «Ռոմա» տեղափոխվելու հետ կապված

Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան չի ցանկանում տեղափոխվել «Ռոմա», հայտնում է Sky Sport Italia-ը։

Աղբյուրի համաձայն՝ Իտալիայի հավաքականի խաղացողը ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում

Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է Կիեզային վաճառել 20 միլիոն եվրոյով և ևս 5 միլիոն եվրոյով՝ որպես բոնուսներ։ Թուրինյան ակումբը ցանկանում է արագ ավարտել գործարքը, որպեսզի արագացնեն «Ատալանտայի» կիսապաշտպան Թեուն Կյոպմայերսի տրանսֆերը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կիեզան բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։