Քրիստիան Էրիկսենը EURO-2024-ի առաջատարն է ստեղծած գոլային պահերով

Քրիստիան Էրիկսենը EURO-2024-ի առաջատարն է խմբային փուլի արդյունքներով ստեղծած գոլային պահերով։

Դանիայի հավաքականի կիսապաշտպանը 3 խաղում 13 գոլային հնարավորություն է ստեղծել թիմակիցների համար։

Լավագույն եռյակում են նաև բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն (11) և Թուրքիայի պաշտպան Ֆերդի Քադիօղլուն (10):