EURO-2024-ի C խմբի առաջին տուրում Անգլիան մրցեց Սերբիայի դեմ։
Գարեթ Սաութգեյթի տղաները կարողացան նվազագույն գոլի տարբերությամբ հաղթել։ Հանդիպման 13-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը, որը դարձավ հաղթական։
Այսպիսով, Անգլիան C խմբում առաջինն է 3 միավորով, Դանիան ու Սլովենիան ունեն 1-ական միավոր, Սերբիան միավոր չի վաստակել։