Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան առաջին գոլը խփեց Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի Խորվաթիայի դեմ խաղում (3-0):
Այսպիսով, Մորատան Իսպանիայի հավաքականի ռմբարկուների ցուցակում չորրորդ տեղն է զբաղեցրել՝ շրջանցելով Դավիդ Սիլվային։
Այժմ Մորատան հավաքականում իր գոլերի քանակը հասցրել է 36-ի։