«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին համաձայնության է եկել «Ալ-Նասրի» հետ։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ լեհ դարպասապահը սաուդյան ակումբի հետ պայմանավորվել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 19 միլիոն եվրո աշխատավարձով։
Միևնույն ժամանակ, «Ալ-Նասրը», որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, դեռևս չի կապվել «Յուվենտուսի» հետ։
Շչեսնին «Յուվենտուս» է տեղափոխվել 2017 թվականին 18 միլիոն եվրոյի դիմաց 34-ամյա դարպասապահը թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 252 հանդիպում և նվաճել 8 տիտղոս։