Մարկո Ռոյսը կտեղափոխվի ամերիկյան MLS

Գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը շուտով կմիանա MLS-ի «Լոս Անջելես Գելաքսիին»։

Ըստ Fichajes-ի՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով Դորտմունդի «Բորուսիայից» հեռացած Ռոյսը մինչև 2025 թվականի վերջ պայմանագիր կկնքի «Լոս Անջելես Գելեքսիի» հետ՝ համագործակցությունը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

35-ամյա Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Թիմի կազմում իր վերջին խաղում նա Չեմպիոնների Լիգայի եզրափակչում պարտվեց Մադրիդի «Ռեալին» (0։2):։