Դոմենիկո Տեդեսկոն նշել է EURO-2024-ի ֆավորիտներին

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն նշել է Եվրո 2024-ի ֆավորիտներին։

«Ֆրանսիան հիանալի դիրքում է, բայց Պորտուգալիան նույնպես ֆանտաստիկ գործեց որակավորման փուլում։ Հավանաբար գլխավոր ֆավորիտները կլինեն Իսպանիան, Անգլիան և, իհարկե, Գերմանիան»,- Տեդեսկոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եվրո-2024-ը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։