Լուիս Դիասը խոսել է իր ապագայի մասին

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը մտադիր չէ հեռանալ թիմից։ Այս մասին խոսել է անձամբ՝ ֆուտբոլիստը։ 27-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»։

«Ես շատ երջանիկ եմ «Լիվերպուլում», դա հիանալի թիմ և ակումբ է, ես միշտ ցանկացել եմ խաղալ այնտեղ, ուստի ես շատ երջանիկ և հանգիստ եմ։ Ես այլ բանի մասին չեմ մտածում»,- Դիասի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նախորդ մրցաշրջանում 51-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 51 հանդիպման, դարձել 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։