Գարեթ Սաութգեյթ․ «Սա կարող է լինել իմ վերջին հնարավորությունը»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտնել է, որ կարող է լքել իր պաշտոնը 2024 թվականի աշխարհի առաջնությունից հետո։

«Եթե մենք չհաղթենք, ես հավանաբար այլևս այստեղ չեմ լինի։ Սա կարող է լինել իմ վերջին հնարավորությունը։ Ինձ թվում է, որ ազգային հավաքականի մարզիչների կեսը հեռանում է մեծ մրցաշարերից հետո՝ սա է միջազգային ֆուտբոլի էությունը»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Սաութգեյթը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչն է 2016 թվականից։ Այս ընթացքում թիմը զբաղեցրեց չորրորդ տեղը 2018 թվականի աշխարհի առաջնությունում, երրորդ տեղը 2019 թվականի Ազգերի լիգայում և երկրորդ տեղը 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում։