«Չելսիի» պաշտպան Լևի Կոլվիլը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիներն արդեն անցկացրել են 21-ամյա անգլիացու տրանսֆերի շուրջ բանակցությունների առաջին փուլը։ Կոլվիլը կլինի գլխավոր թեկնածուն, եթե «Բավարիային» չհաջողվի ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տային։
Կոլվիլը «Չելսիի» սան է։ Նախորդ մրցաշրջանում նա լոնդոնցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։