«Ալ Ահլին» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենով, հայտնում է Il Mattino-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը պատրաստ է ակտիվացնել 25-ամյա նիգերիացուն 120 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։ Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե անձամբ՝ ֆուտբոլիստը, ում հավակնում են նաև ՊՍԺ-ն, «Չելսին» և «Արսենալը», կհամաձայնի՞ տրանսֆերին։
Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։