«Ատլետիկոն» տրանսֆերային նպատակ ունի

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Թոթենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը։

Իսպանական ակումբն ակնկալում է 28-ամյա դանիացու հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Հոյբյերգը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2020 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 39 հանդիպման և արդյունավետ չի եղել։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: