Լևերկուզենի «Բայերը» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։
Մարզաշապիկը պատրաստված է Լևերկուզենի ավանդական սև և կարմիր գույներով։
Նախորդ մրցաշրջանում «Բայերը» դարձավ Գերմանիայի առաջնության չեմպիոն, ինչպես նաև դուրս եկավ Եվրոպա Լիգայի եզրափակիչ։ Խաբի Ալոնսոյի թիմը ռեկորդային շարան է պահպանում Գերմանիայի առաջնությունում՝ 51 հանդիպում առանց պարտության բոլոր մրցաշարերում։