«Վալենսիայի» երեք երկրպագուներ կանցկացնեն ճաղերի հետևում՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար։ հայտնում է Marca-ն։
Միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 21-ին Լա Լիգայի 35-րդ տուրի «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» (1:0) արտագնա խաղում։ Խաղի մեկնարկից առաջ երկրպագուները ռասայական վիրավորանքներ են հնչեցրել բրազիլացու նկատմամբ, որից հետո Իսպանիայի թագավորական ֆուտբոլային միությունը տուգանել է «Վալենսիային» 45 հազար եվրոյով և պատժամիջոցներ կիրառել ակումբի նկատմամբ՝ փակելով «Մեստալյա» տնային մարզադաշտի հարավային տրիբունան։
Նշվում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել երեք անձի, ովքեր ութ ամիս կանցկացնեն ճաղերի հետևում և կվճարեն դատական բոլոր ծախսերը։ Երկրպագուներին երկու տարով արգելված է ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին։