Յուսուֆ Ֆոֆանան այս ամառ կհեռանա «Մոնակոյից»

«Մոնակոյի» կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան այս ամառ կհեռանա ակումբից, հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողն արդեն պայմանավորվել է մոնեգասկների հետ, որ հեռանալու է թիմից։ Թեև դեռևս չկան տրանսֆերային բանակցություններ, Ֆոֆանան զգում է, որ պատրաստ է նոր մարտահրավերի իր կարիերայում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա կիսապաշտպանով հետաքրքրված են «Արսենալն» ու Պրեմիեր լիգայի այլ ակումբներ, ինչպես նաև «Միլանը»։

Այս մրցաշրջանում Ֆոֆանան «Մոնակոյի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 30 միլիոն եվրո։