Հայտնի է պատճառը, թե ինչու է «Լացիոն» հրաժարվել Էդուարդ Սպերցյանին գնելուց

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան չի շարունակի իտալական «Լացիոյում», հաղորդում է «Cittaceleste»-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ հռոմեացիները հրաժարվել են ձեռք բերել Սպերցյանին՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային բարձր արժեքի պատճառով։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։