Իսպանական Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության մասին արված հայտարարությունների հետ։
Ավելի վաղ Անչելոտին հասկացրել էր, որ «Ռեալը» չի մասնակցի ԱԱԱ-2025-ին ֆինանսական թույլ պայմանների պատճառով։
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պաշտոնապես հայտարարել, որ ակումբը երբեք որևէ հարց չի ունեցել Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու վերաբերյալ, որը ՖԻՖԱ-ն կազմակերպելու է 2024/25 մրցաշրջանում։ Մեր ակումբը դրան կմասնակցի ինչպես նախատեսված է։ Մենք հպարտ ենք և ոգևորված, որ ընդգրկված ենք: Մենք ևս մեկ անգամ կոգեշնչենք մեր միլիոնավոր երկրպագուներին ամբողջ աշխարհում՝ նվաճելով ևս մեկ գավաթ»,- ասվում է արքայական ակումբի հայտարարության մեջ:
Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ Դրան կմասնակցեն 6 մայրցամաքներից 32 թիմեր։