ՊՍԺ-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսով։
Աշխարհի 24-ամյա չեմպիոնին հնարավոր տրանսֆերի հարցով դիմել են մի քանի ակումբներ։ Հաղորդվում էր , որ «Ատլետիկոն» հետաքրքրված է Արգենտինայի հավաքականի հարձակվողին գնելու կամ վարձակալելու հարցում:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում Խուլիանի նկատմամբ , ինչպես նաև խաղացողի նկատմամբ հետաքրքրություն կա Պրեմիեր լիգայում։ Առաջարկներ կամ բանակցություններ դեռ չեն եղել։
«Մանչեսթեր Սիթին» չի ցանկանում բաց թողնել խաղացողին և կշարունակի շփվել նրա ներկայացուցիչների հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը Պրեմիեր լիգայի 36 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ :